ՏԱՏԻԿԻՍ
Այսօր պարզապես հիշել եմ տատիս խրատները խոր,
Սևին օճառը,խևին խրատը, ոչինչ չի անի,
Կաթի հետ մտածը՝ հոգու հետ է ելնելու մի օր,
Գողը տնից է, կովը երդիկից կարող է հանի:
Իմ իմաստուն տատ, որ տառերն անգամ չէիր ճանաչում,
Հաշիվը գիտեյիր միայն հավերիդ, թղսիդ ճտերի,
Ամեն առավոտ արթնանալուն պես աստված էիր կանչում,
Աղոթում էիր որ զավակներիդ, ծիծաղ պարգևի:
Ու խրատում էիր թոռներիդ հերթով, քո հարգ ու կարգով,
Մի պղտորի այն աղբյուրը՝ որից միշտ ջուր ես խմում,
Ոչ ոք չի բուժի,քո ցավող վերքին դու ես փարատող,
Փորձիր ընկերոջըդ ում հետ հեռու ճամփա ես գնում:
Անցել են երկար ու ձիգ տարիներ,վաղուց է չկաս,
Բայց ասածներդ մեխվել՝ մնացել են ուղեղիս մեջ,
Ինչ կլինի որ գոնե երազիս ինձ մեկ մեկ հյուր գաս,
Քո խրատներով ինձ ուղղություն տաս օտարության մեջ:
ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՎՈՐԻ
Տուր զորություն՝ փորձիր հավատ...
Տատիս խոսքերից
Զորությունը զորավորի ձեռքն է եղել,
Անզորների բանակը մեծ է, անսահման,
Զորավարը կտրող աջով արյուն հեղել,
Ձախով՝ եղել իր ազգին դեղ ու դարման:
Դուք՝ ներկայիս զորավորներ ազգից ծնված,
Որի աջում արյունով լի թասն է ազգի,
Ձախը այդ նույն ազգի գրպանը մտցրած,
Ինչ որ բան եք փնտրում ներսում ծակ գրպանի:
Գլխատեցիք ազգին ու մարմնին տիրացաք,
Ուղեղն ազգի վտարանդի է, գաղթական,
Անմիտներով կոչում առաք՝ վեր բարձրացաք
Անմիտներով կոչում առաք՝ վեր բարձրացաք
Ու տարածվեց ուժի ձայնը ձեր հաղթական:
Ազգ փրկողին դարձրիք պանդուխտ, վտարանդի,
Խելոք մարդկանց տեղ չտվիք, որ հեռանան,
Հերիք չե ձեր ոհմակը շեն տունս քանդի,
Տեղ բացեք թող ուղեղները վերադառնան:
Ազգ փրկողին դարձրիք պանդուխտ, վտարանդի,
Խելոք մարդկանց տեղ չտվիք, որ հեռանան,
Հերիք չե ձեր ոհմակը շեն տունս քանդի,
Տեղ բացեք թող ուղեղները վերադառնան:
Օտար հողում հեշտ չէ պահել անունն արդար,
Մտածում են նրանք այլ կերպ, ուրիշ ձևով,
Մեր երգերը զառանցանք է նրանց համար,
Մեր բառերը անզոր են ու պատված սևով:
Զորություն են տվել՝ հավատդ չուրանաս,
Թոռիդ թոռները վաղուց են ապահովված,
Եթե կուզես ազգիդ աչքի լույսը դառնաս,
Մի քիչ մնա հայոց ազգի վերքին գամված:
ԾԱՌԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Ով դուք հաստավիզ մեծափոր ճորտեր,
Որ ձայնարկում եք ազգի անունից,
Որ ձեզ կարծում եք այս աշխարհի տեր,
Որ մի ամողջ ազգ հանում եք հունից:
Դուք որ ստուկից դարձել եք ծառա,
Ոչ թե ծառայող, այլ ծառայապետ,
Հնձվորի նման գերանդին առած,
Կանաչից զրկում դաշտ ու արահետ:
Դուք ողորմելիք, երեկվա քաղցած,
Մի կտոր հացի կարոտ թշվառներ,
Փորերդ այնժամ մեջքներիդ կպած,
Երազում էիք համեղ պատառներ:
Այսօր դուք կուշտ եք փորներդ լիքը,
Քանզի լափում էք բաժինը ազգի,
Ու մտածում եք դուք նա է, Ինքը,
Որոշումներ եք անում ձեր կարգի:
Դուք ազգի զավակ չպիտի կոչվեք,
Քանզի ողջ ազգին ծնկի էք բերել,
Ասեք երբ պիտի մեր աչքից չքվեք,
Երբ պիտի ազգը մեր տեսնի վերելք:
Մեզ տրորում եք ու ոչնչացնում,
Հողից նոր ծլած սածիլի նման,
Դուք մոլախոտ եք, մեզ չի զարմացնում,
Դատարկ գլուխներ, մեջը լոկ դարման:
Անուղեղների դուք հավաքածու,
Գնված դիպլոմով ու կոչումներով,
Պաշտոնյա եք, իսկ գուցե՞ ծաղրածու,
Կենդանիների մականուններով:
Հավերժական չէ աշխարհում ոչինչ,
Բոլորս էլ մի օր պիտի մահանանք,
Դուք ձեր արածից ամաչեք մի քիչ,
Այ թշվառների անհամար բանակ:
Դուք երբ զգացիք ինչ բան է փողը,
Ու ինչքան լավ է երբ որ շատ է
այն,
Այնժամ պատռվեց երեսի քողը,
Ոսկեզօծվեցին պատերը ձեր տան:
Փափուկ բազկաթոռ, տաքուկ նստատեղ,
Ու նստուկները ձեր անչափ հզոր,
Որոշումներ եք կայացնում այնտեղ,
Քանզի գլուխը դատարկ է ու չոր:
Ով դուք հաստավիզ մեծափոր ճորտեր,
Որ ձայնարկում եք ազգի անունից,
Երբեք չեք դառնա Հայաստանի տեր,
Դուրս կքշենք ձեզ մեր Հայրենիքից:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԵՍ
Տղերքով հավաքված, նստած,
Մեզ համար քեֆ ենք անում,
Բաժակները օղին լցրած,
Խմում ենք, համը չենք հանում:
Հեռուստացույցը միացրած,
Հայկական համերգ ենք լսում,
Հայրենիքի կարոտով լցված,
Հին ու նոր օրերից ենք խոսում:
Ու մեկ էլ գովազդը մի պահ,
Բոլորիս լռության է մատնում,
Սփյուռքի նախարարը վստահ,
Մեզ հեռուներից տուն է կանչում:
Էդ պահին մոռացած ամեն բան,
Չգիտեմ ախր ոնց՞ անեմ,
Ու հեռախոսիս ձայնը զնգան,
Կինս է, լավ պատասխանեմ:
Զանգել ասում ես տուն արի,
Հեռուստացույցը միացրած,
Հայկական համերգ ենք լսում,
Հայրենիքի կարոտով լցված,
Հին ու նոր օրերից ենք խոսում:
Ու մեկ էլ գովազդը մի պահ,
Բոլորիս լռության է մատնում,
Սփյուռքի նախարարը վստահ,
Մեզ հեռուներից տուն է կանչում:
Էդ պահին մոռացած ամեն բան,
Չգիտեմ ախր ոնց՞ անեմ,
Ու հեռախոսիս ձայնը զնգան,
Կինս է, լավ պատասխանեմ:
Զանգել ասում ես տուն արի,
Ասում ես որ իբր պետք եմ քեզ,
Ինչ՞ կա հո վերջը չի աշխարհի,
Դու սփյուռքի նախարարը հո չես՞:
ՇԱՏ ԵՄ ԲԱՐԿԱՑԱԾ
Շատ եմ բարկացած Արարչի վրա,
Որ ստեղծելով մարդ արարածին,
Չի տեղադրել հոգու մեջ նրա,
Գնահատանքը ամեն արածի:
Դու որ ծնվել ես մարդ, ոչ թե գազան,
Որ ունես լեզու, միտք ու զգացմունք,
Քո արարքներով պարզ ու զանազաան
Ինչու՞ ես դառնում նողկալի մանրուք:
Ինչի՞ քեզ արած լավության համար,
Ինքս քեզանից լինեմ շնորհակալ,
Ինչի՞ ես՝ պիտի զգամ անհարմար,
Ես հո ստրուկ չեմ, իսկ դու տիրակալ:
Ստուկը՝ միայն մտքում է ազատ,
Ազատությունը՝ ցանկություն բարի,
Հոգիտ՝ ստրուկին հոգեհարազատ,
Մտքով դարձել ես տերը աշխարհի:
Ասեմ առակս զինչ կցուցանէ,
Որ մարդ ծնվելը, դա ծնունդ է լոկ,
Այն ինչ չես եղել դու ի սկզբանէ,
Թեև ապրել ես, հագիստ ու անհոգ:
Փորսուղը երբեք թռչուն չի դառնա,
Խոզը չի ապրի ոսկյա պալատում,
Առյուծն ու էշը չեն ընկերանա,
Թափառող միտքը չի ապրի բանտում:
ՉՎԱԾ ԹՌՉՆԻ ՊԵՍ
Ասում են պանդուխտ, թափառականը՝
Օրերից մի օր տուն է դառնալու,
Չված թռչնի պես հաջորդ գարնանը՝
Հին բույնը նորից վեր է հառնելու:
Ինչ անի թռչուն թափառականը,
Որի թևն ու սիրտն է վիրավորված,
Որ հյուր է իր իսկ սեփական տանը,
Անունն ու պատիվը ոտնահարված:
Ուզում ես բռնել տունդարձի ճամփան,
Ետ գաս վեր հառնի բույնդ ավերակ,
Պարզվում է փակ են դռները քո տան,
Իսկ ճուղը՝ բնիդ, թելից էլ բարակ:
Ասում եմ պանդուխտ, թափառականը,
Սափորի մեջ է ետ դառնալու տուն ,
Փոշիացած՝ տեր դառնա իր տանը,
Սափորը հողին, իսկ հոգին Աստծուն:
ԱԽՊԵՐ ԹՈՂ ԱՊՐԵՄ
ԱԽՊԵՐ ԹՈՂ ԱՊՐԵՄ
Եկար մի օր այ ախպեր իմ տուն,
Ասեցիր նեղն եմ ախպերս հասի,
Հարևանիցս չունեմ հանգիստ քուն,
Ինչ կլինի, մտածիր իմ մասին:
Ես մեծ եղբոր հարգով, կարգով,
Գնացի հարևանիդ հետ կռվելու,
Ոնց կլնի մեր հողը դարերով,
Իմ եղբորն է՝ նա մերն է լինելու:
Հարևանիդ հեռու քշեցի,
Հաղթանակած եկա իմ տուն,
Դեռ շեմին չհասած լսեցի,
Խնջույք ես անում իմ բակում:
Շուրջդ հավաքել ես ընկերներ,
Քեֆ ես անում դու իմ եղածով,
Չես տեսնում եկել եմ իմ ախպեր,
Ընդունիր գոնե աղ ու հացով:
Մինչև ես կռվով քո հարևանին,
Քշում էի քո տնից ու հողից,
Դու նստել ես իմ սեղանի գլխին,
Հացս ուտում բողոքում ես ինձնից:
Վաղուց եմ ես քո հողը ազատել,
Քո տանից էլ հեռու է վտանգը,
Եկել իմ տանն ես տեր դարձել
Գնա քո տուն, ես ապրեմ իմ կյանքը:
No hay comentarios:
Publicar un comentario