martes, 14 de julio de 2015

ԻՄ ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԵՔՈՎ



     

ԽՆՋՈՒՅՔ ՀՈԳՈՒՍ ՏԱՆԸ



Այօր հարբելու ցանկություն ունեմ,
Ուզում եմ կանչեմ իմ ընկերներին,
Սեղանին խմիչք՝ ուտելիք դնեմ,
Թամադա կարգեմ իմ երազներին:
Սեղանիս շուրջը լինի կարոտս,
Հացս կիսողը հարգանքս լինի,
Մի բաժակ խմի թող կարեկցանքս,
Դժգոհությունս թող հարբի՝ քնի:
Այսօր ուզում եմ մի լավ քեֆ անեմ,
Ցավ ու տառապանք հավաքեմ մեկտեղ,
Բախտիս անիվի միտքը խափանեմ,
Որ նա պտտվի լավին համատեղ:
Իսկ ուր՞ է արդյոք իմ թուլությունը,
Կամքիս ուժի հետ կռիվ է տալիս,
Մի անկյուն քաշված արդարությունս,
Խմել է՝ թաքուն իր վիշտն է լալիս:
Դե հավաքվել ենք՝  որ ուտենք խմենք
Հիշենք անցյալը, դառը քաղցրությամբ,
Ատելությանը խելքահան անենք,
Ու հրապուրվենք իմ հպարտությամբ:
Միայնակ մարդու ընկերն իմացեք,
Ինքն է ու մեկ էլ իր ներքնաշխարհը
Դուք նրա կողքից անտարբեր չանցնեք,
Նրան շատ վաղուց լքել է դարը:
Կենացը խմենք իմ զգացմունքի,
Սիրուս հետ վեճի բռվենք այսօր,
Թող ներքին ուժը տարակուսանքի,
Մեզ իր հետ տանի գցի սար ու ձոր:
Մի կենաց էլ եմ առաջարկելու,
Թող հիշողությունն իմ ինձ հետ մնա,
Դեռ երկար ճանփա ունեմ անցնելու,
Ես առանց նրա էլ չեմ դիմանա:
Դե ինչ՝ խմեցիք, ձեզ անուշ լինի,
Օգտվեք քանի լիքն է սեղանը,
Լցրեք բաժակներն օղի ու գինի,
Ուրախություն է իմ հոգու տանը:


ԴՈՒ ՇՏԱՊԵՑԻՐ, ԹԵ՞ ԵՍ ՈՒՇԱՑԱ


Դու շտապեցիր, կամ թե՞ ես ուշացա,
Դա շատ հաճախ է մեր կյանքում լինում,
Ինչ՞ եղավ ինձ հետ՝ ես չհասկացա,
Ինչու՞չեմ գիշերներն հանգիստ քնում:

Աշխարհում կա մի պարզ ճշմարտություն,
Կա զգացմունք, որը միշտ իշխում է մեզ,
Բայց կա մի դառը իրականություն,
Դու իմը չես, դու ուրիշի կինն ես:

Դու շտապեցիր, գուցե ես ուշացա,
Կյանք՝ ինչ դառն ես ու այնքան դաժան ես
Զուր է աղմուկն այս, ես նոր հասկացա,
Ես միայն հեռվից պիտի սիրեմ քեզ:



 ԱՐՑՈՒՆՔԻ ՀԱՄԸ


Աշխարհի տարբեր կողմերում,
Ապրում են մարդիք բյուր հազար,
Սիրում են ատում ու ներում,
Կյանքին նայում են հավասար:

Կիսում են վիշտը ընկերոջ,
Թշնամու հետ նստում են հացի,
Ստրուկի համար, թե տիրոջ
Նույն համն ունի արցունքը լացի:



     ԴՈՒ ՀԻՇՈՒՄ ԵՍ


Դու հիշում ես մեր զրույցը վերջին,
Երբ սպառվեցին բառերը բոլոր,
Երբ իրար ձգող մեր խենթ սրտերին,
Իջավ լռություն ու թախիծ մի խոր

Հոգեմաշ թախիծ ու խենթ լռություն,
Նայեցինք իրար՝ իրար չտեսանք,
Լույս էինք փնտրում իրար աչքերում,
Բայց խավարից զատ՝ ոչինչ չգտանք:

                              
                                             1985 ՀՀ

 ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ

Դու դեռ հաղթական հպարտ կեցվածքով
Անթարթ նայում ես ձեր պատշգամպից,
Իսկ ես տխադեմ ու ափսոսանքով
Թախծոտ հայացքով նայում եմ հեռվից:
Գոնե մեկ անգամ շոյած լինեի,
Ինձ խելքից հանող վարսերդ գանգուր,
Ու կարոտակեզ գիրկս առնեի
Իմ սիրուն կարոտ կուրծքդ վարդաբույր:
Գոնե մեկ անգամ պարզեի քեզ վեր,
Դեպի արևը՝ կիզիչ ու բոսոր,
Որ քեզնով արբած՝ցնծար ու հրճվեր
Քեզ հավերժ սիրող սիրտս սգավոր:
Գոնե մեկ անգամ՝ քեզ տիեզերքից
Ամենից  փայլուն աստղը բերեի,
Իմ սիրո ծովի անհատակ խորքից՝
Քեզ հրակարմիր վարդեր հանեի:
Գոնե մեկ անգամ՝ առաջին,վերջին,
Հանուն իմ սիրո՝ ծնվեիր նորից,
Ու մոռանաիր ամեն ամեն ինչ,
Գիրկս նետվեիր՝ ու սիրեիր ինձ:

                                        1985 ՀՀ




 ՔԱՌՅԱԿՆԵՐ


Հեռու հյուսիսի ճերմակ ջրահարս,
Քո զուր կանչերով հերիք ինձ տանջես,
Մեր բակում բացված մանուշակը այս՝
Ավելի լավն է, քնքուշ լուսերես:
------------------------------------------------------------------------------

Դու հրաշքների հանրագիտարան,
Իմ լավ, իմ բարի,
Դու ջերմ ես այնքան՝ որ քո հանդիման
Արեգակը մի ճրագ է թվում:
------------------------------------------------------------------------------
Ժպտա անծանոթ աղջնակ սիրուն,
Մի թե՞ քարի պես դու էլ չունես սիրտ,
Թե չունես՝ փոխ առ իմ սիրտը գարուն,
Արժե... մեկ համբույր, արժե մեկ ժպիտ:
------------------------------------------------------------------------------
Նա ուներ վշտից թառամած աչքեր
Որոնց մեջ ասես ժպիտն էր մարել,
Հոգում խորտակված բազում երազներ,
Շուրթերին՝ ինչ որ անուն էր սառել:
------------------------------------------------------------------------------
Երբ տալիս ես իմ անունը՝
Ես շարժումով քո շուրթերի,
Պատկերացնում եմ պայթյունը
Դեռ չբացված կոկոնների:

                                      1985  ՀՀ


ՄԱՅՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ

Քո մեծությամբ կանգնած հիմա
Որպես արև իմ ճամփին,
Որպես լուսե հրաշք անմահ,
Որպես փարոս թանկագին:
Իմ շնորհքի կարիքն զգող,
Իմ փառապանծ Հայրենիք,
Թաց աչքերով ճամփես պահող՝
Իմ սրբություն՝ իմ մայրիկ:

                            1985  ՀՀ     


ԵՐԱԶ

Խավար գիշեր է, փակի աչքերս...
Ու երազ եկան սրտիս անծանոթ՝
Մի սիրուն լճակ, մի հրաշք պարտեզ,
Ծաղիկներ երգող, վարդեր արևոտ:
Այդ պարտեզի մեջ էլ դու ես կանգնած,
Մեղմ սոսափում են ծաղիկները հեզ,
Լճից կարապներ վառ ճերմակ հագած՝
Սահուն լողալով, լուռ մոտեցան քեզ:
Որքան հմայիչ տեսարան է այդ,
Վկաներ չկան բացի ինձանից,
Ինձ է ուղղված հայացքդ հպարտ,
Ես կտրված եմ համայն աշխարհից:
Ու ներքին մի ձայն ինձ առաջ մղեց,
Դեպ հրաշքների պարտեզն արևոտ,
Արարիչը ինձ թևեր պարգևեց,
Ինձ մեջքին առավ աշխետն հրաոտ:
Հրե աշխետով սլանում եմ ես,
Ուզում եմ հասնեմ իմ երազանքին,
Ասա որտեղ՞ ես՝ ինպես՞ գտնեմ քեզ,
Քեզ մոտ է թռչում իմ խավար հոգին...
Մի ակընթարթում երկինքը ճաթեց,
Պաղ միապաղաղ անձրև է գալիս,
Երկնքի սիրտը կայծակը պատռեց,
Մութ երկնքի հետ սիրտս է լալիս...
Արթնացա իսկույն, աչքերս բացի,
Իրոք որ դրսում անձրև է գալիս,
Նորից աչքերս փակել ուզեցի,
Բայց իզուր, սիրտս հանգիստ չի տալիս:
Սիրո դեմ չկան հրաշք երազներ,
Այդ քո կարոտն է այրում իմ հոգին,
Չկա ոչ լճակ՝ ոչ էլ ծաղիկներ,
Ու շատ հեռու է սերդ սրտագին...
Ասում են՝ երազն հրաշք է դառում,
Նույնիսկ կարող ես փարվել աստղերին...
Բայց ամեն գիշեր երազ եմ տեսնում՝
Սակայն չեմ հասնում հրաշք պարտեզին:

                                                       
                                            1985  ՀՀ

ՎԱՐԴԸ

Երբ որ դյութված ես շնչում եմ
Վարդի բույրը անմահական,
Ես ակամա արբենում եմ
Ու սիրալիր գգվում նրան:

Երբ պոկում եմ վարդը թփից,
Ինձ չի խայթում, այլ տիրաբար
Ձիգ կառչում է իմ մատներից՝
Որ արբեցած չգցեմ վար:

Երբ առնում եմ բույրը վարդից,
Մի քիչ երկար հապուրվում՝
Իմ ափերի ջերմությունից,
Թառամում է՝ չի դիմանում:


                         1985    ՀՀ     

 ԱՉԵՐԻԴ ՊԵՍ


Զրուցեցինք մի քանի բառ,
Հետո ասիր՝ ցտեսություն,
Դեմքիդ ժպիտ, աչքերդ վառ,
Ու անսահման մի բարություն:

Մինչև այսօր չեմ մոռացել,
Ու դժվար էլ մոռանամ քեզ,
Քանզի դու վառ հուշ ես դարձել՝
Քո ժպտացող աչքերի պես:



 ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ եմ մենակ, ինչու՞եմ տխուր,
Ինձ հարցնում են ծանոթ,անծանոթ,
Ինչի՞ համար եմ լինում ամենուր,
Ինչու՞ եմ հաճախ լինում անամոթ:

Բոլորն ուզում են որ սիրտս բացեմ,
Որ տեսնեն թե ինչ՞ գաղտնիք է պահված
Նրանց աչքերն էլ արցունքով լցնեմ,
Ինչպես իմ սիրտն է արցունքով լցված:

Ոչ ոք չգիտի ինչ կա իմ սրտում,
Միայն դեմքիս են նայում ժպտացող,
Ինչի՞ համար եմ ես հաճախ տրտում,
Ինչու՞ են հաճախ աչքերս լացող:

Ինչ՞ կա իմ սրտում, ոչ ոք չգիտե,
Չի էլ իմանա ոչ ոք այդ մասին,
Այդ մասին միայն իմ սիրտը գիտե,
Եվ ես ու ինքն ենք տանջվում միասին:


 ԻՄ ՀՐԱՔ ԱՇՏԱՐԱԿ

Մութ կեսգիշերին՝ լուռ հեռուներում,
Աստղերը լուսե ծաղիկներ կարծես,
Անհոգ մրափող օտար քաղաքում՝
Սիրուն Աշտարակ, երազում եմ քեզ:
Հոգնած են մարդիք այս հեռու երկրում,
Խորը քնած են՝ նորամանկան պես,
Խափուսիկ ու նենգ այս լռությունում,
Մութ կեսգիշերին հերթապահ եմ ես:
Որ՞ սիրող զույգն է հիմա հերթապահ,
Լուսավոր պայծառ քո փողոցներում,
Այն որ՞ աստղիկն է որպես ժամապահ,
Զգոն պտտվում քո գլխավերում:
Այն որ՞ զեփյուռն է, քո այգիներում,
Պատուհանի մոտ, տանիքների տակ,
Քեզ բարի՝ խաղաղ երազներ մաղթում,
Քեզ օրոր ասում սիրուն Աշտարակ:
Որ՞ ջահելիդ ես հեռու քեզանից,
Ձգում հարազատ քո թևերի տակ,
Որ՞զավակիդ ես բացի ինձանից՝
Կանչում քո գիրկը հրաշք Աշտարակ:

                                            
                                               1985 ՀՀ


ԱՇՏԱՐԱԿԻՆ

Երեկ մտովի տուն էի գնացել,
Ու նայում էի մեր պատշգամպից,
Արագած լեռը թևերը բացել,
Ու կարոտով իր գիրկն էր կանչում ինձ:

Գագաթը ճերմակ հալիվորի պես,
Չնայած դրսում ամառ է ու շոգ,
Լանջերին դեղին ցորեն ոսկետես,
Արտերը  քամուց պարում են անհոգ:

Ու Բյուրականի անտառը կանաչ,
Աստղադիտարանն իր գմբեթներով,
Տեսարանը այս մանկուց ինձ ճանաչ,
Լի է անմոռաց անթիվ հուշերով:

Ու քիչ ներքևում քաղաքս չքնաղ,
Իր համ ու հոտով բնակիչներով,
Ու իմ գետակը անունը Քասախ,
Ամենից համեղ, համեղ ձկներով:

Քաղաքն իմ՝ որին շատ եմ կարոտում ,
Ամեն մի քարն ինձ շատ է հարազատ,
Ամբողջ աշխարհում այդպես չեն փայլում,
Երկնքի աստղերն անհոգ ու ազատ:

Անունիդ նման միշտ բարձր ես եղել,
Աշտարակների աշտարակն ես դու,
Զավակներիդ մեջ լույս ես հեղեղել,
Ինչպես մայրը իր հարազատ որդուն:

Աշտարակցիներն աշխարհով ցրված,
Բարձր են պահում պատիվդ ամենուր,
Հին է անունդ, դու նորով լցված,
Գլուխդ բարձր, հիմքերդ ամուր:


      ԴՈՒՌՍ ԹԱԿՈՒՄ ԵՆ

Դուռս թակում են, հարցնում եմ- ով՞է
Ասում է- ես եմ, հիվանդությունը,
Ասում եմ- շուտ չէ՞, այս կյանքը ծով է,
Թող որ վայելեմ ջահելությունս:

Նորից է թակում,ասում եմ,- մտիր
Իմ դուռը բաց է, երբեք չի փակվում,
Ասում է, -ներսն եմ, դու սրտիդ լսիր,
Նա տեղս գիտի, նա չի սխալվում:

Ասում եմ,- շուտ ես եկել հասկացիր,
Դեռ գործեր ունեմ կիսատ մնացած,
Ասում է,- ապրիր բայց մի մորացիր,
Ջահելությունդ վաղուց է անցած:

Ասում եմ,- գնա, հոգնեցի քեզնից,
Նսեմացնում ես, ծիծաղում վրաս,
Գնամ՝ ասում է,-բայց իմ ետեվից
Միշտ մահն է գալիս,- ոնց կկամենաս:

 ԵՐԲ ԳԱՐՈՒՆՆԵՐԴ


Երբ գարուններդ քեզ դավաճանեն,
Երբ զգաս որ դու մենակ ես կյանքում,
Երբ հուշերդ քեզ  հեռուներ տանեն,
Երբ շատ գիշերներ կմնաս արթուն:

Հասկացիր աշունն իր տեղը բացել,
Ձմեռվա համար ճամփա է շինում,
Իսկ դու նույն ջահել խենթն ես մնացել,
Դեպի գարուն ես անընդհատ գնում:

Թե կանչես՝ կգամ ուր էլ որ լինես,
Քեզ կնվիրեմ գարուն ծաղկազարդ,
Աշնան գույների մեղմ հրով դյութվես,
Մնաս գարնան պես ջինջ ու անաղարտ:


 ՍԻՐՈՒՄ ԵՍ ԻՆՁ

Երեկ դարձյալ քեզնից էին հարցնում իմ ընկերները,
Ասում էին ձեզ ինչ՞ եղավ, մի թե՞սառեց ձեր վառ սերը,
Ախր կարծես դեռ երեկ էր ուրախ էիք ու երջանիկ,
Կիսում էիք թե վիշտ, թե ցավ, ասես զույգ չէր՝ այլ ընտանիք:

Ասա հիմա ինչպես ես տամ պատասխանը այս հարցերի,
Ինչպես ասեմ որ քո սիրտը, դարձել է ուրիշին գերի,
Որ քեզ վաղուց հրապուրած իմ ձեռքերը կոշտացել են,
Ինձ համբուրած քո շուրթերը իմ շուրթերից կշտացել են:

Սիրելիս քեզ ճանաչելով ես կճչամ գոհ մարդկանցից,
Որ իմ սերը մեծ խարույկ է, երևում է պարզ երկնքից,
Ուստի որքան հեռու լինես, հեռու պահես քեզ ինձանից,
Միևնույն է ինձ ես սիրում, համոզված եմ՝ սիրում ես ինձ:

 ԹԵ ԵՐԵԿՍ ՎԱՂԸ ԼԻՆԵՐ


Թե երեկս վաղը լիներ, կիմանայի ինչպես անել
Որ իմ վաղվա այսօրն ինձ նոր դարդ չբերի.
Թե այսօրս լիներ վաղը, կուզենայի ինձնից վանել
Ամեն գալիք տխրությունը, որ չդառնամ նրան գերի:

Բայց չի լինի, երեկն անցավ, իսկ այսօրը ճամփա ընկել
Ու չի ասում ուր է գնում, որ ճամփեքով անվերադարձ,
Ինչպես չասեց երբ որ եկավ, թե ինչպես՞ է այստեղ եկել
Որ ինձանից ու իմ կյանքից մեկ օր խլի տանի անդարձ:

Բայց երեկը երեկ մնաց, իսկ այսօրը չի ավարտվել,
Ինչպես դժվար է ավարտվում գրքի էջը չկարդացած,
Վաղն էլ կգա, դու ակամա կհասկանաս, որ չես պարտվել
Այլ պարզապես հասակ առել, մնացել ես հնով տարված: 



 ԻՄ ՆԱԽԿԻՆ ՍԻՐՈՒՆ

Այսօր նորից ինձ կանչում ես սուրճ խմելու,
Իբր գնանք սրճարանում սուրճ վայելենք,
Բայց առիթը բաց չես թողնում ինձ խայթելու,
Նեղացնում ես՝ հետո ասում արի քայլենք:

Ճիշտ հասկացիր ոչինչ արդեն չի փոփոխվի,
Այն ինչ որ կար՝ դարձել է անցյալ ժամանակ,
Եթե նույնիսկ երկրի վրա վտանգ կախվի,
Էլ մենք չկա՝ կամ ես, կաս դու ու մի նամակ:

Այսօր նորից սուրճ խմելու ես ինձ կանչում,
Երբ գնացիր՝ հրաժեշտդ նամակ էր մի,
Քո փոխարեն՝ սիրելիս ես եմ ամաչում,
Տիրուհի էիր, դարձար ստրուկն իմ” հարեմի”:



 ԻՆՁ ՄԻ ՀԱՐՑՐՈՒ



Քո հարցերի պատասխանը ինքդ էլ գիտես, ինձ մի հարցրու,
Իմ տանջանքի վկան անգամ քո շրթներկի գույնն է եղել,
Ես քեզ համար միշտ եղել եմ բանվոր վարձկան, կամ ծաղրածու,
Որի դերն էր քո տխրության ճամփին սիրո հուր հեղեղել:

Համ լավ գիտես, համ տանջում ես քեզ միշտ վայել քո ադաթով,
Թարմացնում ես հին վերքերս, երբ կտրում ես ճանապարհս,
Հպարտ ու վեհ բարևում ես, մեղմ ժպիտով ու նազանքով,
Ես ինձանից անկախ գերվում, քեզ եմ տալիս կյանքս ու սերս:

 ԻՆՁ ՔՈ ԽՐՃԻԹԸ ՏԱՐ


Ինձ քո խրճիթը տար, տար քեզ մոտ,
Քո սիրո հեռուները ինձ տար,
Քո կրքոտ գգվանքներին եմ կարոտ,
Մատներիդ հպումին, լույս արդար:
Տար ինձ մարգագետնով ժպիտիդ,
Խեղդիր ինձ համբույրիդ օվկյանում,
Որ գոյությունս իմաստ տա կյանքիտ,
Խարիսխ գցեմ քո սիրո սահմանում:
Երջանկությանդ դառնամ ընկեր,
Վառեմ օջախը քո խրճիթի,
Քեզ պարգևեմ անաղարտ,պարզ սեր,
Առնեմ համբույրը քո շուրթի...
Այսօր շատ տարիներ են անցել,
Խրճիթդ վերածվել է դղյակի,
Մեկ ուրիշն է իր խարիսխը գցել,
Սահմաններում քո սիրո օվկյանի:
Օջախդ դարձել է բուխարի,
Մատներդ ուրիշին են հպվել,
Պարզապես այս էլ քանի տարի,
Ես միայն քո սիրով եմ ապրել:

 ՀԵՌՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ


Հեռվում կանգնած այս հրաշքը՝
Ոսկեծամ ու սիրուն,
Ում՞ համար է այնտեղ կանգնած
Արդյոք ում՞ է սպասում:

Ով՞ է տեսնես հրապուրել
Լուսնադեմ աղջկան,
Նա ծագել է, թող մայր մտնի
Արեգակը գարնան:

Լույս է ծորում ու բարություն
Նրա քնքույշ դեմքից,
Նա ուրիշին է սպասում՝
Սակայն տանջւմ է ինձ:

                                 1985 ՀՀ


 ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենակությունից շատ եմ ձանձրացել,
Դժողք է թվում ապրելիք կյանքս,
Շուրջբոլոր մարդիք դաժան են դարձել,
Ես չեմ հասկանում որն է հանցանքս:

Ես որ ապրել եմ կես դարից ավել,
Միշտ լավություն եմ արել ամենքին,
Սրբություններից Աստծուն եմ դավել,
Չեմ ոտնահարել ոչ մեկի ոգին:

Օգնել եմ մարդկանց որ տուն կառուցեն,
Երջանկություն եմ պարգևել ոմանց,
Ջահելներին՝ որ ճիշտ ճամբով անցնեն,
Որ չսայթաքեն օրերում անդարձ:

Իսկ ես մենակ եմ, տխուր ու տրտում,
Չկա օգնող ձեռք ցավս փարատող,
Կյանքս անցավ, հուշեր թողեց իմ սրտում,
Դեմքս ժպտերես, իսկ սիրտս լացող:



 ՆԱՄԱԿ


Գրում եմ քեզ փոքրիկ նամակ,
Ծրարում եմ փոքրիկ մի վիշտ,
Փոքիկ նամակ քեզ հիշանակ,
Ու շատ փոքրիկ, փոքրիկ մի սիրտ:
Ես պոետ չեմ, շատ եմ փոքրիկ,
Շատ դառնագին օրեր ապրած,
Հիշատակ քեզ իմ սիրունիկ,
Փոքրիկ սիրտն իմ սիրահարված:
Տար ու պահիր, քեզ հիշատակ,
Փոքրիկ սիրտը ջահել խենթիս,
Քո լույս ճամփին քեզ հպատակ,
Վառվող ջահը սիրող սրտիս:
Հիշիր՝ երբեք մի մորացիր
Որ իսրտե սիրել եմ քեզ,
Ու կրակը վառվող սրտիս
Պիդ վառ պահեմ ես հանուն մեզ:
Փոքրիկ անզոր տողերն իմ այս
Թող մնան հանց սիրո խոսքեր,
Կուզեմ ներես ու հասկանաս՝
Ինչու եմ քեզ կոչում իմ սեր:


                                    1985 ՀՀ


 ՔԵԶԵԻՑ ՀԻՇԱՏԱԿ

Քեզնից հիշատակ մի տետր մնաց,
Ուտետրից եկող քո անուշ բույրը,
Մի քանի տողեր քո ձեռքով գրած,
Ու քո անմոռաց ջերմ հրապույյրը:
Մի լուռ ակընթարթ պարասրահում,
Մեղմ ժպտում են աչիկներդ ջինջ,
Զգացմունքս ես գաղտնի եմ պահում,
Ու քեզ այդ մասին չեմ ասում ոչինչ:
Միայն ժպիտդ  մնաց հիշատակ,
Աստվածամոր վառ պատկերում լուսե,
Հոգիս էլ մնաց սիրուդ հպատակ,
Համրացել եմ էլ չեմ կարող խոսել:
Քեզնից հիշատակ մի տետր մնաց,
Նրանից եկող քո անուշ բույրը,
Տողեր, որը քո ձեռքով է գրված,
Ու Աստվածամոր ոսկեհեր քույրը:



 ՈՍԿԵԾԱՄԻԿԻՆ

Դու ոսկեծամիկ իմ գեղեցկուհի
Ուշ հայտնվեցիր,
Քո նուրբ նայվածքով խելքահան արիր
Կռվի կոչեցիր:
Ես միջնադարի վաղուց մոռացված
Ասպետի նման,
Քո նուրբ նայվածքի հրով արբեցած
Ելա հանդիման:
Վառվող աչքերիդ հրապուրանքը
Ուղղեցիր վրաս,
Հոգիս փշրվեց քո այդ հայացքից
Ու եղավ մաս մաս:
Թե ասպետ էի ես միջնադարի
Դարձել եմ պոետ,
Հիմա էլ չունեմ առաջվա նման
Զրահներ, զենքեր,
Պարզապես հիմա ես մնաց ել եմ
Երազներիս հետ,
Ընկերացել եմ իմ գրիչի հետ
Գրում եմ երգեր:


 ՔՈ ՈՍԿԵԳՈՒՅՆ ԾԱՄԵՐԻ


Քո ոսկեգույն ծամերի
Հրապույրով արբեցած,
Գնամ բարձր ժայռերի
Կատարներից ընկնեմ ցած:
Ինձ հետ գաղտնիքս տանեմ
Անդունդներին պատմելու,
Ասա՝արդյոք ոնց՞ անեմ ,
Ոնց՞ եմ մեղքս քավելու:
Դու իմը չես, հասկացիր,
Ազատ է լոկ՝ քո հոգին,
Իսկ իմն արել ցան ու ցիր,
Սիրտս հանձնել կրակին:
Գուցե անցնեն տարիներ,
Ազատ լինես դու կրկին,
Նորից հինը կհիշենք,
Կապրենք հուշերով անգին:
Քո ոսկեգույն ծամերի
Հրապույրով արբեցած,
Հոգիս տանեմ ժայռերի
Կատարներից գցեմ ցած:




ՄԻ ՎԱՐԱՆԻ

Մեծ արքունիքի պարահանդեսում,
Պտտվող զույգեր գրկախառնված,
Ոմանք զրուցում, ոմանք սպասում,
Բոլորի դեմքին ժպիտ կա թառած:
Դու էլ ես այնտեղ՝ սակայն չես պարում,
Հայացքով թաքուն փնտրում ես մեկին,
Երբ պարելու են քեզ հրավիրում,
Մեղմիկ ժպտում ես՝ մերժում ամենքին:
Այնտեղ ասպետներ կան բազմատեսակ,
Մեծ պաշտոնների ու տարբեր դիրքի,
Իսկ դու ընտրում ես կանգնած պատի տակ,
Աղքատ պոետին մեծ արքունիքի:
Հանկարծ մի շշուկ անցավ դահլիճով,
Վեհ ասպետները քարացան մի պահ,
Դուք պտտվում եք զույգերի միջով,
Ժպտում եք պարում հպարտ ու վստահ:
Ոսկեծամիկը ընտրեց պոետին
Աղքատ ու թշվառ ցնցոտիներով,
Թշվառի ինչն՞ է մոտ նրա սրտին,
Մի թե՞ գերվել է նրա երգերով:
Չկա զգացմունք որ չափվի ոսկով,
Անսեր սրտի մեջ՝ սեր չես սերմանի,
Եթե սիրում ես սրտանց՝ ոչ խոսքով,
Եթե սիրում ես՞, էլ մի վարանի:



ԱԿԱՆՋ ԴՐԵՔ

Ականջ դրեք այս կյանքի դառնության,
Ու հոգուս ծանրության այս երգերին,
Հավատում եմ Աստծո գոյությանը,
Խաչ ելածի չբուժվող  վերքերին:
Մեղքն ինչ՞ է, ասենք մի պարզ թուլություն
Որ դարձնում է հլու ու հետը տանում,
Տալիս է տառապանք ու դառնություն,
Բախտիդ հետ օտար խաղեր է անում:
Եղել են խաչակիր, կամ խաչագող,
Անհավատներ շատ ու շատ են եղել,
Գրպանը լի բայց նաև սիրտո դող,
Ճիշտ ճամփեքից հասցրել են շեղել:
Աշխարհը կորել է մեծ մեղքի մեջ,
Ներքնաշխարհն է հոգուց անջատվել ,
Տառապանքը մեր չի ունենա վերջ,
Կյանքը ասես վաղուց է ավարտվել:
Երբ հոգիդ մի օր լքի մարմինդ,
Գա ուկանգնի դատաստանի առջև,
Մեղավորը դու ես կզգաս ինքդ ,
Մեղսավոր ես քո ու հոգուդ միջև:




 ԱՅՍ ԱՉՔԵՐԸ

Խորաթափանց այս աչքերը իմ դիմաց,
Մեր Սևանա լճի նման խորունկ են,
Ինչ գաղտնիքներ ինչքան հույզեր կան պահած,
Բայց միամիտ են, քնքուշ են, մանուկ են:

Հայացքում կա իմաստություն, կա թախիծ,
Բայց խաբվում են աչիկներիդ ժպտացող,
Հոգուդ խորքում պահած սեր կա պարզ, անբիծ,
Ու երազներ դեպի երկինք հառնացող:

Երբ երեվաց նկարդ իմ էկրանին,
Ինչ որ մի ուժ ինձ ստիպեց գովերգիր,
Գեղեցկուհի դու տար քեզ հետ երանին,
Իսկ ես հեռվում օտար հողում աներկիր:




 ՉԿԱ ՄԵԿԸ

Չկա մեկը՝ որ նվիրված իմ գիրկը գա,
Չեմ վայելել քաղցրությունը դեռ համբյուրի,
Դեռ ոչ մի կույս չի մայրացել կրծքիս վրա,
Դեռ չեմ լսել թոթովանքը իմ մանկիկի:

Տարիները կուտակվում են կյանքիս շեմին,
Մենությունս գուշակում է իր ապագան,
Լուռ կմարեն գարուններս դրախտային,
Կչքանան՝ ինչպես աստղերն առավոտյան:

Մեղմացրու հուրը հոգուս բարի քամի,
Ամպոտ երկինք պարպիր բեռդ կրծքիս վրա,
Թող համբուրեմ քո բոցերը կայծակ, վայրի,
Որոտ ձայնդ՝ թող մանկիկիս ճիչը թվա:

                                                            1985 ՀՀ


ՄԵՆԱԿ ՄՆԱՑԻ



Մենակ մնացի երկրագնդի տակ,
Դավաճանեցին սերերս անցած,
Կյանքից ստացա մի ամուր ապտակ,
Սիրո բարձրունքից գլորվեցի ցած:

Որ մեղքիս համար, կամ որ արածիս,
Ինձ մենակյացի բախտ բաժին հասավ,
Ինչը նպաստեց որ ապրած կյանքիս,
Մնացորդները կյանքի կոչ դարձավ:

Գուցե ինչ որ տեղ, հեռու ինձանից,
Կա ուրիշ մեկը, ինձ նման մենակ,
Նա էլ ինձ նման դառնացած կյանքից,
Մենակ տանջվում է երկար ժամանակ:

Ինձ հույս տամ, որ ես գոնե մենակ չեմ,
Որ երկրագնդի ինչ որ մի կետում,
Ապրում է մեկը՝ որին չգիտեմ,
Ու նրա սիրտն իմ սրտին է փնտրում:


ՄԱՆԿՈՒԹՅԱՆՍ ՎԱՌՎԱԾ ՀՈՒՇԵՐԸ




Մանկությունը իմ ավաղ շուտ անցավ,
Պատանեկությունս ակնթարթ էր մի,
Տարիների հետ, քաղցր հուշ դարձավ,
Ու հասակս առած, մեծ մարդ եմ հիմի:
Էլ չեմ վազվզում առաջվա նման,
Ու էլ չեմ խաղում ես պահմտոցի,
Էլ ինձ չի կանչում դպրոցի ճանփան,
Վեճը չի հասնում տուրուդմփոցի:
Երազանքներս իրականացել,
Մանկությանս պես մաքուր ու արդար,
Մի երազանք է միայն մնացել,
Կարծես թերի է կամ էլ անկատար:
Հիշում եմ ինչպես մանուկ օրերին,
Միշտ իջնում էինք ձոր լողանալու,
Իսկ երեկոյան տունդարձի ճամփին,
Մտնում այգիներ միրգ գողանալու:
Պատանի էի ու սիրահարված,
Ընկերներիցս միշտ առանձնանում,
Հսկա երկնահաս բարդու տակ նստած,
Երազանքներս ինձ հեռու էին տանում:
Պատկերացնում էի՝ որ մի հրաշք օր,
Երբ ընկերներս կբարձրանան տուն,
Ես ճամփի կեսից ետ կդառնամ ձոր,
Այնպես աննկատ,բոլորից թաքուն:
Կնստեմ վազող ջրերի ափին
Ու կզմայլվեմ ձկների խաղով,
Արևի շողքը կառնի քարափին,
Շուրջս կլցվի քամու ծիծաղով:
Ու քեզ կպատմեմ բարդի երկնահաս,
Ինձ վաղուց տանջող ցավերս կրկին,
Չէ որ դու միակ վկան ես որ կաս,
Դարդերս եմ լալիս քո փայտե կրծքին...
Տարիներ հետո օտարությունից,
Կարոտը սրտիս հյուր եկա ձորիս,
Բան չէր մնացել իմ մանկություից,
Սիրտ ճմլվեց, չտեսա բարդիս:
Քեզ կտրող ձեռքը՝ ինչ՞ասեմ նրան,
Թող որ երբևէ վատ օր չտեսնի,
Թող Աստծո ձեռը իր գլխի վրա
Իր երազանքի ակունքին հասնի:
Բայց չմոռանա՝ բարդու հետ մեկտեղ
Մի ողջ մանկության գաղտնիք է այրել,
Չի իմացել թե ինչեր կան այնտեղ,
Ու չի իմանա թե ինչ է վառել:


ՃԱՄՓԵՔ ՉԵՆ ԵՂԵԼ


Ճամփեք չեն եղել, Ճամփորդներն  այն քայլելով շինել,
Ու ակամայից  ճամփեքով լի է ամբողջ աշխարհը,
Ճամփեքը այսօր դեպի Լուսնին ու Մարսին են հասել,
Քանզի փոխվել են ժամանակները, փոխվել է դարը:
Այսօրվա ճամփան ծանրության բեռից ծերացած հոգնած,
Ու երազանքի աղբյուր են դարձրել ճամփան շատերը,
Ներկայիս ճամփորդն ունի մեքենա, ինքնաթիռ, գնացք,
Դրանց ծանրության վկան են աօր մեր ճամփաները:
Եկեք չդնենք ճամփաբաժաններ, ճամփեզրներին,
Ու ճամփորդներին մաղթենք ի սրտե բարի ճանապարհ,
Ճանապարհ շինենք, որ ճամփորդնեը հասնեն աստղերին,
Քանզի մեզ համար մնում է մի կյանք՝ երեք քարրորդ դար:




 ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Մարգարիտներ են ծովի հատակում,
Երկնքում փայլող բազում աստղերը,
Լուսինն էլ նրանց շուքին կատակում,
Ու փայլփլում են նրա աչքերը:
Եվ նա խանդից է, կամ թե ամոթից,
Նայում է ինձ ու ասես շշնջում,
Ես էլ եմ հալվում նրանց կարոտից,
Բայց նրանք ասես ինձ չեն նկատում:
Ու ես ասում եմ լուսնին ամոթխած,
Նկատում են քեզ՝ ոնց չես հասկանում,
Նրանք էլ քո վառ սիով են լցված,
Դրա համար էլ շողում են, փայլում:
Այսպես մնում ենք ես ու լուսինը,
Գերված բազմաթիվ աստղերի լույսով,
Վառ երազները ու հանգիստ քունը՝
Զուր են ինձ տանջում իրենց կանչերով:







 

No hay comentarios:

Publicar un comentario